Մեր նոր վերանորոգված հուշանվերների խանութում դուք կարող եք գտնել բազմազան իրեր: Սկսած բրյուլոկներից մինչև ձեռագործ պայուսակներ, բնական յուղեր, որոնք պատրաստված են միջնադարյան բաղադրատոմսերով: Մեծ պատասխանատվություն և հպարտություն է Տավուշի Թեմի համար վերծանել հնագույն փորձառությունը: Օրինկակ, երբ գնեք և օգտագործեք մեր էլիքսիրներից, դուք համտեսած կլինեք ավելի քան 20 դեղաբույսերի և ծաղիկների համային տեսականին, որը պատրաստվել է հին հայկական բաղադրատոմսով:
Թեյի, լոսյոնների, յուղերի և այլնի հետ միասին թեմը մասնագիտացել է մուրաբաների և մեղրի արտադրության մեջ: Ի՞նչն է մեր այն այդքան յուրահատուկ դարձնում: Սա Տավուշի թեﬕ կողﬕց իրականացվող եզակի սոցիալական ձեռնարկ է, որը սկսվել է ընդամենը մեկ տարի առաջ: Մեր հատապտուղների և մրգերի մեծ մասը հավաքված է սահմանին գտնվող գյուղերում ապրող ընտանիքների կողմից: Գտնվելու տեղի պատճառով այս գյուղերը հաճախ խնդիր ունեն իրենց կյանքի և եկամուտի անվտանգության հետ: Այս ծրագիրը ոչ միայն աշխատատեղեր է բացում և ցուցադրում մարզի բնական շքեղությունները այլ նաև մեղր և մուրաբան վաճառելով մենք ավելի կայունություն և արդյունավետություն ենք ստեղծում եկեղեցու սոցիալական և կրթական ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք գտնվում են Տավուշի ամբողջ տարածքում:
Գնելով մեր մուրաբաները, դուք աջակցում եք՝
- Տավուշի մարզի սահմանամերձ և սահմանապահ համայնքներում 2010 աշակերտների համար 44 կիրակնօրյա դպրոցների իրականացմանը
-Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնին, որտեղ հաճախում են խոցելի ընտանիքներից 54 երեխա
- Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցու Պապոնց տուն սոցիալ-կրթական կենտրոնին