Հաղարծին վանական համալիրի մասին
Հաղարծնի վանական համալիրը ներառում է երեք տարբեր եկեղեցիներ, դամբարան և սեղանատուն: Համալիրի մեծ մասը կառուցվել է Բագրատունիների դինաստիայի օրոք (9-11րդ դդ): Համալիրը եղել է Բագրատունի թագավորների ամառանոցը և պատահական չէ, որ Սմբատ և Գագիկ Բագրատունի թագավորների մարմիններն ամփոփված են եկեղեցու հարավային մասում:
Համալիրի ամենահին շինությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Այն կառուցվել է 9-10րդ դդ. և համարվում է Հայաստանի առաջին բարձրագույն երաժշտական համալսարանը: Կոնսերվատորիան հիմնադրվել է 13-րդ դարում Խաչատուր Տարոնացու կողմից, ով "Խորհուրդ խորին" շարականի հեղինակն է և որը դեռևս մեր Պատարագի մասն է կազմում: Խաչատուր Տարոնացու գերեզմանը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Ըստ ավանդության եկեղեցու օծման ժամանակ երկնքում արծիվներ են պտտվելիս եղել: Այսպիսով կոչել են Հաղ՝ խաղ արծվի, որը հնչյունափոխվելով դարձել է Հաղարծին:

Վանական համալիրի հյուսիս-արևմտյան մասում գտնվում է Հայաստանում ամենամեծ սեղանատունը: Կամարի վրա գտնված արձանագրությունից հայտնի է դառնում, որ այն կառուցվել է 1248թ. Մինաս ճարտարապետի կողմից: Պատմականորեն, սեղանատները կառուցվել են կրոնական հաստատություններին զուգահեռ և ծառայել են որպես ճաշելու վայր: Այսօր, Հաղարծին վանական համալիրում կան երկար, փայտե սեղաններ, որոնք պատրաստված են դեռևս 13-րդ դարում օգտագործված սեղանների ձևով և որոնց վրա պատկերված են վանական համալիրի նկարները՝ արված մինչ 2000-ական թթ. վերանորոգումը: Սեղանատունն այսօր էլ ծառայում է համերգների, կոնֆերանսների և ընդունելությունների նպատակով
Անհնար է բաց թողնել Սբ. Աստվածածին եկեղեցին, երբ այցելում ես Հաղարծին: Այն ամենամեծ շինությունն է և կառուցվել է 1281թ.: Հիանալի է 16 մասից կազմված գմբեթը, որ թեթևության պատրանք է ստեղծում: Եկեղեցուց դուրս կարող եք գտնել մի գեղաքանդակ, որտեղ երկու հոգևորականներ՝ իրենց մեջտեղում առել են եկեղեցու գեղաքանդակ մանրակերտը: Ասում են, որ պատկերված հոգևորականները եկեղեցու հիմնադիրներն են՝ Հովհաննես և Սարգիս վարդապետները:
Թափառելով եկեղեցիների և գերեզմանատան միջով, վանական համալիրի ետնամասում կարող եք գտնել իսկապես եզակի մի խաչքար: Խաչքարն իրենից ներկայացնում է քարի վրա փորագրված խաչ: Հայաստանում շատ խաչքարներ կան և հիմնականում գտնվում են վանքերի և եկեղեցիների տարածքում: Սակայն, այս խաչքարի յուրահատկությունն ու եզակիությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն մնացած բոլոր խաչքարերի, խաչի թևերը չեն ավարտվում, այլ շարունակական են` ստեղծելով կրկնակի խաչ: Այն փորագրել են որբեր, ովքեր 13-րդ դարում բնակվել են վանքում և նվիրել էն իրենց ուսուցչին: Կրկնակի խաչը խորհրդանշում է երկրորդ կյանքը, հարությունը և ցույց է տալիս, որ նույնիսկ ողբերգության մեջ մարդ կարող է հույսով ապրել: Այս խաչքարը գտնվում է դեռևս 800 տարի առաջ Զաքարյանների կողմից տնկված ծառի մոտ: Չնայած նրան, որ ծառի մի մասն է մնում այսօր, կոճղն անցել է կայծակների, երկրաշարժերի և կռիվների միջով:
2008-2009թթ. Հաղարծինը վերանորոգվել է Հայաստանի հայկական հիմնադրամի կողմից: Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամադ Ալ-Քասիմիի նվիրաբերած միջոցներով հնարավոր դարձավ իրականացնել վերանորոգումը:
Տավուշի Թեմի առաջնորդ
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Բագրատ սրբազանը իր կյանքը նվիրել է Հայ Առաքելական եկեղեցուն և իր ժողովրդին ծառայելուն: Ծնվել է Գյումրիում, 1971թ.: Սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և 1993թ. ձեռնադրվել սարկավագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եղել է կիրակնօրյա դպրոցի տնօրեն, նշանակվել է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն, Էջմիածնի գլխավոր խմբագիր:
2003թ. հունիսին, Արագածոտնի թեմի փոխառաջնորդ լինելուց հետո, Էջմիածնի լրատվության, կապերի եւ հաղորդակցության բաժնի պետ նշանակվելուց հետո, Բագրատ Գալստանյանը ստացել է եպիսկոպոսական աստիճան:
Այս շրջանում նա ընտրվեց նաեւ Կանադայի հայկական եկեղեցու թեմի առաջնորդ: 2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։ 2015թ., Կանադայում 10 տարի ապրելուց և ծառայելուց հետո, նա վերադարձավ Հայաստան և նշանակվեց Տավուշի Թեմի առաջնորդ:
Հաղարծին վանական համալիրի քահանաները
Վանական համալիրի ներկայիս քահանաները Հայր Արիստակեսը և Հայր Սամվելն են:

Մարդիկ, ում ծառայում ենք
Տարածաշրջանի տեղակայման պատճառով բազմաթիվ սահմանամերձ գյուղեր կան, որոնք բռնության են ենթարկվում չնայած Հրադադարի պայմանագրին, որ ստորագրվել է 1994թ.: Այս գյուղերի երեխաների համար իրականություն է հրազենի գնդակներից վնասված պատերով դպրոց գնալը և սա վերջին 25 տարվա նրանց պատմության մի մասն է կազմում: Այնուամենայնիվ, այս ընտանիքները ամեն օր գնում են դպրոց, ապրում են սերնդից սերունդ փոխանցված տներում և մշակում են իրենց հողը ապրեցնող հույսով:
Տավուշի Թեմը իր ուժերի սահմաններում անում է ամեն ինչ այս ընտանիքներին պաշտպանելու և աջակցելու համար: Ներկայումս ամբողջ մարզում գործում է 44 կիրակնօրյա դպրոց 2010 աշակերտներով: Իջևանում գործում է "Արևիկ սոցիալ-կրթական" կենտրոնը, որտեղ հաճախում են խոցելի ընտանիքների 54 երեխաներ, և Նոյեմբերյանում Սբ. Սարգիս եկեղեցուն կից "Պապոնց տուն" սոցիալ-կրթական կենտրոնը: Այստեղ երեխաները հավաքվում են դասերից հետո, ինչպես նաև տրամադրվում են հագուստի, հիգիենիկ պարագաների և ծնողական դասերի ռեսուրսներ:
Թեմի արտադրանքի վաճառքից գոյացած հասույթը ամբողջությամբ նվիրվում է Տավուշի մարզի ժողովրդին ծառայությանը: